Հումանա SL Էքսպերտ 500գ

6,500 AMD

Հումանա SL Էքսպերտը առանց լակտոզայի, օրգանիկ սոյայի հումքով հատուկ սնունդ է ՝ կովի կաթի սպիտակուցի նկատմամբ անտանելիություն ունեցող երեխաների համար:

Խորհուրդ է տրվում նորածնային հասակից։

Ձեր զամբյուղում ավելացրեք 25,000 AMD գումարին համարժեք ապրանք և ստացեք անվճար առաքում։
SKU: 70777 Բաժին՝
Նկարագրություն

Արտադրվում է Գերմանիայում գենետիկորեն չմոդիֆիկացված մաքուր սոյայի հիման վրա:

Օգտագործվում է լակտոզայի անտանելիության դեպքում։ Լակտոզայի անբավարարությունը կարող է առաջանալ լակտազա ֆերմենտի դեֆիցիտից, որը մասնակցում է լակտոզայի տրոհմանն աղիներում։ Լակտազայի դեֆիցիտն առաջացնում է աղեստամոքսային խանգարումներ ՝ լակտոզա պարունակող սննդամթերք (օր. կաթնամթերք) օգտագործելու պատճառով։ Փոխարինելով լակտազան այլ ածխաջրերով ՝ զգալիորեն կարգավորվում է երեխայի մարսողությունը եւ աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքը։

Պարունակում է կարևոր բաղադրիչներ անհրաժեշտ փոքրիկների կյանքի առաջին ամիսներին.

✅ Սպիտակուցներճարպերածխաջրատներվիտամիններհանքանյութեր և միկրոէլեմենտներ

անհրաժեշտ երեխայի առողջ աճի համար:

 DHA. Օմեգա-3 ճարպաթթուն նպաստում է մինչև 12 ամսական երեխաների տեսողական օրգանների, կոգնիտիվ ֆունկցիաների և իմունային համակարգի նորմալ զարգացմանը:

 Չի պարունակում լակտոզա:

 Չի պարունակում ԳՄՕօսլագլյուտենբյուրեղային շաքար:

Հավելյալ տեղեկատվություն
Weight 500 g
Երեխայի տարիք

0-6 ամսական

,

6-12 ամսական

,

12-18 ամսական

,

18+ ամսական

Կիրառութուն

Փորլուծություն, լակտազային անտանելիություն

Օգտագործում

Պատրաստման եղանակը

Ջուրը եռացնել եւ սառեցնել մինչեւ 50°C։

Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը։

Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը։
Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը եւ ավելացնել ջրի մնացած քանակությունը։

Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C։

Բացված տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:
Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար օգտագործելուց անմիջապես առաջ: Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։

Չափաբաժիններ
1 չափիչ գդալ (առանց ավելցուկի) չոր խառնուրդը (4,5գ) լուծել 30 մլ ջրում։

Երեխայի տարիքը/ ամսական Ջրի քանակը/մլ Չափագդալի     քանակը Ստացված  բաժին/մլ Կերակրման քանակ
0-1 ամս. 90 3 100 5-8
2 ամս. 90 3 100 7-8
3 ամս. 120 4 130 6-7
4 ամս. 150 5 170 4-6
4 ամս. հետո 180 6 200 4-5

Օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվեք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ զանգահարելով 099 440 110:

Հիշե’ք, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար: