Հումանա AC Էքսպերտ, 300գ
4,400 AMD
Հումանա AC Էքսպերտը հատուկ մանկական կաթնախառնուրդ է աղիքային խիթերի (կոլիկաներ), փորկապության հակում ունեցող երեխաների համար: Խորհուրդ է տրվում նորածնային հասակից։
Պատրաստված է թարմ (ոչ չոր), էկոլոգիապես մաքուր կաթից, որը ստանում են միայն առողջ կովերից՝ հատուկ արտոնագրված ֆերմաներում: Մշակված է գիտական նվաճումների, կլինիկական հետազոտությունների հիման վրա և ԵՄ 2020 օրենսդրության պահանջներին համապատասխան։
Պարունակում է կարևոր բաղադրիչներ անհրաժեշտ փոքրիկների կյանքի առաջին ամիսներին.
✅ Հատուկ բաղադրության շնորհիվ (տրոհված սպիտակուցներ, ցածր լակտոզա, պրեբիոտիկներ) կանխարգելում, ամբողջությամբ վերացնում կամ զգալիորեն նվազեցնում է աղիքային խիթերը (կոլիկաները)։
✅ Սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքանյութեր եւ միկրոէլեմենտներ.
անհրաժեշտ երեխայի առողջ աճի և զարգացման համար։
✅ Նուկլեոտիդներ. նպաստում են աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքին:
✅ LC-PUFA. Օմեգա-3, Օմեգա-6 նպաստում է մինչև 12 ամսական երեխաների տեսողական օրգանների, կոգնիտիվ ֆունկցիաների և իմունային համակարգի զարգացմանը:
✅ GOS. (գալակտո-օլիգոսախարիդներ). բնական պրեբիոտիկները կարգավորում են աղիների աշխատանքը՝ կանխարգելելով դիսբիոզի զարգացումը:
✅ LipoMilk® բացառիկ ճարպային միացություն. դյուրացնում է կղազատումը եւ կանխարգելում է փորկապության առաջացումը։
✅ Երկաթի բիսգլիցինատ. ունի բարձր կենսաակտիվություն
❌ Չի պարունակում ԳՄՕ, օսլա, բյուրեղային շաքար և գլյուտեն:
Weight | 300 g |
---|---|
Երեխայի տարիք |
0-6 ամսական |
Կիրառութուն |
Կոլիկաներ |
Պատրաստման եղանակը
Մեկ չափիչ գդալ (առանց ավելցուկի) չոր խառնուրդը (4,5գ) լուծել 30 մլ ջրում։
Ջուրը եռացնել եւ սառեցնել մինչեւ 50°C։
Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը։
Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը։
Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը եւ ավելացնել ջրի մնացած քանակությունը։
Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C։
Բացված տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:
Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար օգտագործելուց անմիջապես առաջ: Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։
Չափաբաժիններ
Երեխայի տարիքը/ ամսական | Ջրի քանակը/մլ | Չափագդալի քանակը | Ստացված բաժին/մլ | Կերակրման քանակ |
0-1 ամս. | 90 | 3 | 100 | 5-8 |
2 ամս. | 90 | 3 | 100 | 7-8 |
3 ամս. | 120 | 4 | 130 | 6-7 |
4 ամս. | 150 | 5 | 170 | 4-6 |
4 ամս. հետո | 180 | 6 | 200 | 4-5 |
Օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվեք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ զանգահարելով 099 440 110:
Հիշեք, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար: