Էլեկտրոլիտ սամիթի համով , 2 x 6.25գ

700 AMD

Հումանա Սամիթով Էլեկտրոլիտը արդյունավետ միջոց է ջրազրկման, փորլուծության,
փսխման, ինտոքսիկացիայի դեմ։

Կարելի է օգտագործվել նորածնային հասակից: Ցուցված է նաև մեծահասակներին:

Ձեր զամբյուղում ավելացրեք 25,000 AMD գումարին համարժեք ապրանք և ստացեք անվճար առաքում։
Նկարագրություն

Հումանա Էլեկտրոլիտը հանքային նյութերի խառնուրդ է, որոնք օրգանիզմը կորցնում է ջրազրկման եւ ինտոքսիկացիայի ժամանակ։

Կարգավորում է օրգանիզմում թթվա-հիմնային բալանսը։ Հիվանդության առաջին ժամերին թույլ է տալիս արագ հաղթահարել ջրազրկման ախտանիշները և զգալիորեն բարելավել ընդհանուր ինքնազգացողությունը: Վիրուսային վարակների դեպքում կրճատում է ջերմիջեցնող դեղամիջոցների ընդունման տևողությունը և քանակը։

 

Խորհուրդ է տրվում.

փորլուծության,

փսխման (ներառյալ հղիների տոքսիկոզը),

ացետոնեմիկ համախտանիշի,

ինտոքսիկացիայի (SARS, սննդային թունավորումներ, ալկոհոլ),

հիպերտերմիայի (բարձր ջերմություն),

գերքրտնարտադրության,

արեւահարման դեպքում

 Սամիթը վերացնում է փքվածությունը և կարգավորում մարսողությունը։

 Մալտոդեքստրինը հանդիսանում է էներգիայի աղբյուր և նպաստում է էներգիայի արագ վերականգնմանը։

❌ Չի պարունակում ԳՄՕ, բյուրեղային շաքար, հավելումներ։

Հավելյալ տեղեկատվություն
Երեխայի տարիք

0-6 ամսական

,

6-12 ամսական

,

12-18 ամսական

,

18+ ամսական

,

Մեծահասակների համար

Կիրառութուն

Փորլուծություն, ինտոքսիկացիա

Օգտագործում

Օգտագործում

Փորլուծության դեպքում օգտագործել հեղուկի օրական ծավալի 50%-ը Հումանա Էլեկտրոլիտի տեսքով:

Փսխումից հետո անհրաժեշտ է սպասել 10-15 րոպե, որից հետո ընդունել Հումանա Էլոկտրոլիտ 1-2 ճ.գ. գդալով ՝ յուրաքանչյուր 5-10 րոպեն մեկ:

Բարձր ջերմության դեպքում ցանկալի է օգտագործել հեղուկի օրական ծավալի 1/3-ը Հումանա Էլոկտրոլիտի տեսքով։

Ալկոհոլային թունավորման դեպքում խմել 2-3 բաժակ Հումանա Էլեկտրոլիտի լուծույթ։

 

Չափաբաժիններ

1 փաթեթի պարունակությունը (6,25գ փոշի) լուծել եռացած ջրի կամ թեյի մեջ (Հումանա մրգային, սամիթի, խոտաբույսերով, «Բարի գիշեր» թեյեր)։

0-1 տարեկան 50-150մլ/կգ մարմնի քաշ
Մեկ տարեկանից մեծ և դպրոցականներ 40-100մլ/կգ մարմնի քաշ
Մեծահասակներ 30-40մլ/կգ մարմնի քաշ

ԿԱՐԵՎՈՐ. օգտագործելուց առաջ չափաբաժինը ճշտեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվեք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ 099 440 110:

Բաղադրություն

Բաղադրություն

Գլյուկոզա, մալտոդեքստրին, նատրիումի քլորիդ, կալիումի ցիտրատ, նատրիումի ցիտրատ, սամիթի էքստրակտ: