Սամիթով և քեմոնով թեյ, 200գ
2,000 AMD Նախկին գինը՝ 2,000 AMD։1,500 AMDՆերկայիս գինը՝ 1,500 AMD։
Հումանա սամիթով և քեմոնով թեյը պարունակում է բուսական էքստրակտներ, լակտոզա և ինուլին։ Օգտագործումը՝ 4 ամսականից։
✅ Պարունակում է սամիթի և քեմոնի էքստրակտներ։
✅ 200 գ փաթեթը նախատեսված է մոտ 50 բաժին թեյ պատրաստելու համար։
❌ Չի պարունակում գլյուտեն, բյուրեղային շաքար, արհեստական կոնսերվանտներ, գունանյութեր և բուրավետիչներ։ Առանց ԳՄՕ։
| Քաշ | 200 g |
|---|---|
| Երեխայի տարիք | 0-6 ամսական ,6-12 ամսական ,12-18 ամսական ,18+ ամսական |
Պատրաստման եղանակը
1. Մանրակրկիտ լվացեք բաժակը կամ շիշը։
2. Եռացրեք ջուրը և թողեք սառչի մինչև 70°C։
3. 100 մլ ջրին ավելացրեք 1 լիքը թեյի գդալ թեյ (3,75 գ)՝ օգտագործելով չոր գդալ։
4. Խառնեք մինչև հատիկների ամբողջական լուծվելը։
5. Մատուցելուց առաջ թողեք սառչի մինչև մոտ 37°C կամ սենյակային ջերմաստիճան։
Պատրաստեք անմիջապես օգտագործելուց առաջ։ Շաքար մի՛ ավելացրեք։ Մնացորդը կրկին մի՛ օգտագործեք։
Կարևոր տեղեկություն
Կրծքով կերակրումն առաջնային է։ Երեխայի սննդակարգում թեյ ներառելուց առաջ խորհրդակցեք մանկաբույժի հետ։
Երեխային մի՛ թողեք երկար ժամանակ ծծել թեյով շիշը կամ քնել այն բերանում։ Աստիճանաբար սովորեցրեք խմել բաժակից։
Չօգտագործել լուծի, լակտոզայի կամ այլ բաղադրիչների անհանդուրժողականության դեպքում։
Պահպանման պայմանները
Օգտագործելուց առաջ ստուգեք փաթեթի ամբողջականությունը։ Բացելուց հետո պահեք չոր, զով տեղում՝ 5–25°C ջերմաստիճանում, կափարիչը ամուր փակած։ Օգտագործեք 6 շաբաթվա ընթացքում։
Բաղադրություն
Լակտոզա, մալտոդեքստրին, ինուլին, բուսական էքստրակտներ՝ սամիթ և քեմոն, սամիթի յուղ։
Պարունակում է լակտոզա։

