
Գաղտնիության քաղաքականություն
Մեր կայքի հասցեն է` https://shop.humana-baby.am.
Ներածություն
Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը:
Տեղեկությունների գաղտնիություն
Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:
Տեղեկությունների հավաքագրում
Մենք կարող ենք հավաքագրել և պահել ստորև ներկայացված անձնական տեղեկությունները։
- Էլ.փոստի հասցե, անուն-ազգանուն, հեռախոսահամար։
- Մենք ՉՈՒՆԵՆՔ Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալ, քանի որ առցանց գնումները մեր կայքում իրականացվում են բացառապես միջազգային Visa և MasterCard քարտերով և անցնում Verified by Visa և MasterCard Secure Code կանխագրերով:
- Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը և նախընտրած ապրանքների ցանկը:
- Մեզ հետ կատարված նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:
Տեղեկությունների օգտագործում
Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սրանով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները բացառապես հետևյալի համար.
- Ձեր հայցած ծառայության և օգնության ապահովում.
- Մեր ծառայությունների, բովանդակության և որակի գնահատում և բարելավում.
- Ոչ սովորական իրավիճակներում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում.
- Գնումը/պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` նորություններ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը)։
Զրույցներ Instagram-ում, Facebook Messenger-ում և WhatsApp-ում
Երբ Դուք գրում եք մեզ Instagram-ում, Facebook Messenger-ում կամ WhatsApp-ում, կամ մեկնաբանում եք մեր հրապարակումները, մեր վիրտուալ օգնականը պատասխանում է Ձեր հարցերին մեր ապրանքների, գների, առաքման և պատվերների վերաբերյալ։ Դրա համար մենք մշակում ենք Ձեր հաղորդագրությունները, Ձեր անունը և Meta-ի կողմից տրամադրվող հաշվի նույնացուցիչը։ Հաղորդագրությունները մշակվում են արհեստական բանականության ծառայության (Anthropic) միջոցով՝ միայն պատասխան պատրաստելու նպատակով։ Զրույցները պահվում են մինչև 90 օր, որպեսզի մեր թիմը կարողանա շարունակել խոսակցությունը, ապա ավտոմատ ջնջվում են։ Մենք Ձեր տվյալները չենք վաճառում և չենք փոխանցում երրորդ կողմերին գովազդային նպատակով։
Տվյալների ջնջում. Ձեր զրույցի տվյալները ջնջելու համար գրեք մեզ «ջնջել իմ տվյալները» նույն չատում կամ զանգահարեք +374 91 013068։ Մենք կջնջենք դրանք 30 օրվա ընթացքում։