Հումանա AR Էքսպերտ, 400գ

6,200 AMD

Հումանա AR Էքսպերտը հատուկ կաթնախառնուրդ է, որը խորհուրդ է տրվում ստամոքս-աղիքային ռեֆլյուքս և տարբեր ինտենսիվության փսխում ունեցող երեխաներին։

Կարելի է օգտագործել նորածնային հասակից։

Ձեր զամբյուղում ավելացրեք 25,000 AMD գումարին համարժեք ապրանք և ստացեք անվճար առաքում։
SKU: 70889 Բաժին՝
Նկարագրություն

Հումանա AR էքսպերտի բաղադրության մեջ մտնող եգիպտացորենի օսլայի փքող հատկությունների շնորհիվ թանձրանում է հեղուկըև նվազում է ստամոքսից սննդի ետ վերադարձը։

Պատրաստված է թարմ (ոչ չոր), էկոլոգիապես մաքուր կաթից, որը ստանում են միայն առողջ կովերից՝ հատուկ արտոնագրված ֆերմաներում: Մշակված է գիտական նվաճումների, կլինիկական հետազոտությունների հիման վրա և ԵՄ 2020 օրենսդրության պահանջներին համապատասխան։

 Բուժական դիետիկ սնունդ, որը կարող է օգտագործվել երեխայի կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում, որպես սննդի միակ աղբյուր: 6 ամսականից բարձր երեխաների համար՝ որպես հավելյալ սնունդի լրացուցիչ մաս:

 Դադարեցնում է երեխայի մոտ փսխումները՝ ապահովելով երեխայի նորմալ աճը եւ զարգացումը։

 Չի պարունակում ԳՄՕբյուրեղային շաքար և գլյուտեն:

Հավելյալ տեղեկատվություն
Weight 400 g
Երեխայի տարիք

0-6 ամսական

,

6-12 ամսական

Կիրառութուն

Ռեֆլյուքս

Ինչպե՞ս օգտագործել

Պատրաստման եղանակը

Ջուրը եռացնել և սառեցնել մինչեւ 50°C։

Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը։

Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը։
Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը եւ ավելացնել ջրի մնացած քանակությունը։

Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C։

Բացված տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:
Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար օգտագործելուց անմիջապես առաջ: Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։

Կախված տարիքից՝ կարող է օգտագործվել ինչպես հեղուկի, այնպես էլ շիլայի տեսքով: /Նայի՛ր չափաբաժինները/:

Չափաբաժիններ
1 չափիչ գդալ (առանց ավելցուկի) չոր խառնուրդը (4,5գ) լուծել 30 մլ ջրում։

Երեխայի տարիքը/ ամսական Ջրի քանակը/մլ Չափագդալի     քանակը Ստացված  բաժին/մլ Կերակրման քանակ
0-1 ամս. 90 3 100 5-8
2 ամս. 90 3 100 7-8
3 ամս. 120 4 130 6-7
4 ամս. 150 5 170 4-6
4 ամս. հետո 180 6 200 4-5

Կաթնախառնուրդը օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվեք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ 099 440 110:

Հիշե’ք, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար:

Բաղադրություն

Բաղադրություն

ճարպազերծված կաթի փոշի, լակտոզա, բուսական յուղեր (արմավենու յուղ, ռապսի յուղ, արևածաղկի յուղ), օսլա, արմավենու միջուկի յուղ, ձկան յուղ, քոլին բիտարտրատ, նատրիումի քլորիդ, մորտիերելլա ալպինա յուղ (mortierella alpina), Լ- տրիպտոֆան, օրթոֆոսֆորական թթվի կալցիումական աղ, Լ-ցիստին, ինոզիտոլ, կալիումի քլորիդ, կալիումի ցիտրատ, տաուրին, մագնեզիումի օքսիդ, երկաթի սուլֆատ, Լ-կարնիտին, ցինկի սուլֆատ, նիացին, պանտոթենաթթու, վիտամին E, վիտամին C, թիամին, պղնձի սուլֆատ, րիբոֆլավին, վիտամին B6, վիտամին D, վիտամին A, ֆոլաթթու, կալիումի յոդատ, մանգանի սուլֆատ, վիտամին K, նատրիումի սելենատ, բիոտին, վիտամին B12: