My Pack Platin 1, 800գ
Օգտագործվում է մայրական կաթի հետ համատեղ կամ որպես առանձին սնունդ այն երեխաների համար, ովքեր չեն սնվում մայրական կաթով։ Նախատեսված է 0-6 ամսական երեխաների համար։
Շնորհիվ հատուկ արտադրման մեթոդների՝ առավելագույնս պահպանվում է թարմ կաթի օգտակար հատկությունները:
Արտադրվում է Գերմանիայում թարմ (ոչ չոր), էկոլոգիապես մաքուր կաթից, որը ստանում են միայն առողջ կովերից՝ հատուկ արտոնագրված ֆերմաներում: Մշակված է գիտական նվաճումների, կլինիկական հետազոտությունների հիման վրա և ԵՄ 2020 օրենսդրության պահանջներին համապատասխան։
Պարունակում է կարևոր բաղադրիչներ անհրաժեշտ փոքրիկների կյանքի առաջին ամիսներին.
✅ Սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքանյութեր եւ միկրոէլեմենտներ.
✅ Նուկլեոտիդներ. նպաստում են աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքին:
✅ HMO. կրծքի կաթի հիմնական բաղադրիչներից մեկը ճարպի և կաթնաշաքարի հետ միասին։
✅ DHA Օմեգա-3. նպաստում է մինչև 12 ամսական երեխաների տեսողական օրգանների, կոգնիտիվ ֆունկցիաների և իմունային համակարգի նորմալ զարգացմանը:
✅ ARA (արախիդոնաթթու) Օմեգա-6 ճարպաթթու. կարգավորում է նյութափոխանակության գործընթացը և նյարդային համակարգը:
✅ ԳՕՍ (գալակտո-օլիգոսախարիդներ). բնական պրեբիոտիկները կարգավորում են աղիների աշխատանքը՝ կանխարգելելով դիսբիոզի զարգացումը:
✅Երկաթի բիսգլիցինատ. ունի բարձր կենսաակտիվություն։
❌ Չի պարունակում ԳՄՕ, բյուրեղային շաքար, գլյուտեն:
Պատրաստման եղանակ.
Ջուրը եռացնել եւ հովացնել մինչեւ 50°C։
Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը:
Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը:
Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը և ավելացնել ջրի մնացած քանակությունը:
Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C:
Տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:
Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար միայն օգտագործելուց անմիջապես առաջ:
Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։
Չափաբաժիններ
1 չափիչ գդալ (առանց ավելցուկի) չոր խառնուրդը (4,5գ) լուծել 30 մլ ջրում։
Երեխայի տարիքը (ամսական) |
Ջրի չափը (մլ) |
Չափագդալի քանակը |
Ստացված քանակւ (մլ) |
Կերակրման քանակը |
0-1 |
90 |
3 |
100 |
5-8 |
2 |
90 |
3 |
100 |
7-8 |
3 |
120 |
4 |
130 |
6-7 |
4 |
150 |
5 |
170 |
4-6 |
4+ |
180 |
6 |
200 |
4-5 |
Կաթնախառնուրդը օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվե’ք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ զանգահարելով 099 440 110:
Հիշեք, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար:
Բաղադրություն
100 գ փոշու մեջ՝ դեմիներալիզացված շիճուկի փոշի, բուսական յուղեր (արմավենու յուղ, ռապսի յուղ, արևածաղկի յուղ), լակտոզա՝ 56.8 գ, ճարպազերծված կաթի փոշի, գալակտոօլիգոշաքարներ (ԳՕՍ, կաթից)՝ 2.5գ, արմավենու միջուկի յուղ, կալցիումի կարբոնատ, օրթոֆոսֆորական թթվի կալցիումական աղ, նատրիումի ցիտրատ, շիզոչիտրիում (Schizochytrium sp.) միկրոջրիմուռների յուղ, կալիումի քլորիդ, մորտիերելլա ալպինա (Mortierella alpina), մագնեզիումի կարբոնատ, վիտամին C՝ 86.6 մգ, Լ-ֆենիլալանին, Լ-տրիպտոֆան, Լ-տիրոզին, նուկլեոտիդներ (ցիտիդին-5-մոնոֆոսֆորային թթու՝ 7.0 մգ, ուրիդին-5-ֆոսֆորաթթվի նատրիումի աղ՝ 4.8 մգ, ադենոզին-5-մոնոֆոսֆատ՝ 4.3 մգ, ինոզին-5-ֆոսֆորաթթու՝ 2.6 մգ, գուանոզին-5-ֆոսֆորաթթվի նատրիումի աղ՝ 1.3 մգ), երկաթի բիսգլիցինատ, տաուրին՝ 30.6 մգ, ցինկի սուլֆատ, պանտոթենաթթու՝ 5.8 մգ, նիացին՝ 4.7 մգ, վիտամին E՝ 8.0 մգ, թիամին՝ 0.83 մգ, պղնձի սուլֆատ, վիտամին B6՝ 0.48 մգ, վիտամին A՝ 450 մկգ, մանգանի սուլֆատ, վիտամին D՝ 8.0 մկգ, րիբոֆլավին՝ 1.1 մգ, նատրիումի յոդատ, ֆոլաթթու՝ 92.0 մկգ, վիտամին K՝ 63.0 մկգ, նատրիումի սելենատ, բիոտին՝ 20.0 մկգ, վիտամին B12՝ 1.4 մկգ: Խոլին՝ 80.0 մգ. Լ – կարնիտին՝ 15.9 մգ, ինոզիտոլ՝ 0.03 գ
Տեխնիկական տվյալներ
- Երեխայի տարիք
- 0-6 ամսական
We are the best
Նման ապրանքներ