Հումանա AC Էքսպերտ, 300գ

Հումանա AC Էքսպերտը հատուկ մանկական կաթնախառնուրդ է աղիքային խիթերի (կոլիկաներ), փորկապության հակում ունեցող երեխաների համար: Խորհուրդ է տրվում նորածնային հասակից։ 

 

4 400,00 ֏
Քանակ

Պատրաստված է թարմ (ոչ չոր), էկոլոգիապես մաքուր կաթից, որը ստանում են միայն առողջ կովերից՝ հատուկ արտոնագրված ֆերմաներում: Մշակված է գիտական նվաճումների, կլինիկական հետազոտությունների հիման վրա և ԵՄ 2020 օրենսդրության պահանջներին համապատասխան։

Պարունակում է կարևոր բաղադրիչներ անհրաժեշտ փոքրիկների կյանքի առաջին ամիսներին.

Հատուկ բաղադրության շնորհիվ (տրոհված սպիտակուցներ, ցածր լակտոզա, պրեբիոտիկներ) կանխարգելում, ամբողջությամբ վերացնում  կամ զգալիորեն նվազեցնում է աղիքային խիթերը (կոլիկաները)։

Սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքանյութեր եւ միկրոէլեմենտներ

անհրաժեշտ երեխայի առողջ աճի և զարգացման համար։

Նուկլեոտիդներ. նպաստում են աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքին:

LC-PUFA. Օմեգա-3, Օմեգա-6 նպաստում է մինչև 12 ամսական երեխաների տեսողական օրգանների, կոգնիտիվ ֆունկցիաների և իմունային համակարգի զարգացմանը:

GOS.  (գալակտո-օլիգոսախարիդներ). բնական պրեբիոտիկները կարգավորում են աղիների աշխատանքը՝ կանխարգելելով դիսբիոզի զարգացումը:
 LipoMilk
® բացառիկ ճարպային միացություն. դյուրացնում է կղազատումը եւ կանխարգելում է փորկապության առաջացումը։

 Երկաթի բիսգլիցինատ. ունի բարձր կենսաակտիվություն

Չի պարունակում ԳՄՕ, օսլա, բյուրեղային շաքար և գլյուտեն:

Պատրաստման եղանակը

Մեկ չափիչ գդալ (առանց ավելցուկի) չոր խառնուրդը (4,5գ) լուծել 30 մլ ջրում։

Ջուրը եռացնել եւ սառեցնել մինչեւ 50°C։

Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը։

Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը։
Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը եւ ավելացնել ջրի մնացած քանակությունը։

Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C։

Բացված տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:
Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար օգտագործելուց անմիջապես առաջ: Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։

Չափաբաժիններ 

Երեխայի տարիքը/ ամսական

Ջրի քանակը/մլ

Չափագդալի     քանակը

Ստացված  բաժին/մլ

Կերակրման քանակ

0-1 ամս.

90

3

100

5-8

2 ամս.

90

3

100

7-8

3 ամս.

120

4

130

6-7

4 ամս.

150

5

170

4-6

4 ամս. հետո

180

6

200

4-5


Օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվեք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ զանգահարելով 099 440 110:

Հիշեք, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար:

Տեխնիկական տվյալներ

Կիրառութուն
կոլիկաներ
Երեխայի տարիք
0-6 ամսական
6-12 ամսական
12-18 ամսական
18+ ամսական

We are the best

Նման ապրանքներ