- -700,00 ֏
Հնդկաձավարի շիլա առանց կաթի, 200գ, վերջնաժամկետ 07.12.24
Օգտագործվում են միայն խնամքով ընտրված բարձրորակ օրգանիկ հացահատիկներ, ինչի շնորհիվ այն կարող է օգտագործվել որպես առաջին հավելյալ սնունդ երեխաների համար։
Օգտագործումը ՝ սկսած 6 ամսականից։ Բժշկի խորհրդով այն կարելի է ներմուծել երեխաների սննդակարգ 4 ամսականից։
Շիլան եփելու կարիք չկա, պատրաստվում է վայրկյանների ընթացքում։ Դյուրամարս է և համեղ։
✅ Հարստացված է երեխայի աճի և զարգացման համար կարևոր վիտամիններով, միկրոէլեմենտներով և հանքանյութերով, մասնավորապես՝ յոդով, երկաթով, կալցիումով և վիտամին D-ով:
✅ Պարունակում է բնական պրեբիոտիկներ (ՖՕՍ), որոնք կարգավորում են աղիների աշխատանքը՝ կանխարգելելով դիսբիոզի զարգացումը:
❌ Չի պարունակում ԳՄՕ, բյուրեղային շաքար, գունանյութեր, բուրանյութեր, կոնսերվանտներ, գլյուտեն։
Պատրաստման եղանակ
Լցրեք 45գ (մոտավորապես 4-5 ճաշի գդալ) շիլայի փոշի ափսեյի մեջ, աստիճանաբար ավելացրեք 140 մլ եռացրած եւ հովացրած ջուր եւ խառնեք: Կարելի է պատրաստել նաև օգտագործելով բանջարեղենի կամ մսի արգանակ։
200գ = 4 չափաբաժին
Օգտվեք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ զանգահարելով 099 440 110:
Բաղադրություն
Հնդկաձավարի ալյուր (99%), կալցիումի կարբոնատ, վիտամիններ ( վիտամին C, նիացին, վիտամին E, պանտոթենաթթու, րիբոֆլավին, վիտամին B6, թիամին, վիտամին A, ֆոլաթթու, բիոտին, վիտամին K, վիտամին D, վիտամին B12) մալթոդեքստրին, ցինկի գլուկոնատ, երկաթի պիրոֆոսֆատ: