Հումանա AR Էքսպերտ, 400գ

Հումանա AR Էքսպերտը հատուկ կաթնախառնուրդ է, որը խորհուրդ է տրվում ստամոքս-աղիքային ռեֆլյուքս և տարբեր ինտենսիվության փսխում ունեցող երեխաներին։ 

Կարելի է օգտագործել նորածնային հասակից։ 


6 200,00 ֏
Քանակ

Հումանա AR էքսպերտի բաղադրության մեջ մտնող եգիպտացորենի օսլայի փքող հատկությունների շնորհիվ թանձրանում է հեղուկը, և նվազում է ստամոքսից սննդի ետ վերադարձը։

Պատրաստված է թարմ (ոչ չոր), էկոլոգիապես մաքուր կաթից, որը ստանում են միայն առողջ կովերից՝ հատուկ արտոնագրված ֆերմաներում: Մշակված է գիտական նվաճումների, կլինիկական հետազոտությունների հիման վրա և ԵՄ 2020 օրենսդրության պահանջներին համապատասխան։

Բուժական դիետիկ սնունդ, որը կարող է օգտագործվել երեխայի կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում, որպես սննդի միակ աղբյուր: 6 ամսականից բարձր երեխաների համար՝ որպես հավելյալ սնունդի լրացուցիչ մաս:

Դադարեցնում է երեխայի մոտ փսխումները՝ ապահովելով երեխայի նորմալ աճը եւ զարգացումը։

Չի պարունակում ԳՄՕ, բյուրեղային շաքար և գլյուտեն:

Պատրաստման եղանակը

Ջուրը եռացնել և սառեցնել մինչեւ 50°C։

Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը։

Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը։
Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը եւ ավելացնել ջրի մնացած քանակությունը։

Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C։

Բացված տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:
Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար օգտագործելուց անմիջապես առաջ: Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։

Կախված տարիքից՝ կարող է օգտագործվել ինչպես հեղուկի, այնպես էլ շիլայի տեսքով: /Նայի՛ր չափաբաժինները/:

Չափաբաժիններ
1
չափիչ գդալ (առանց ավելցուկի) չոր խառնուրդը (4,5գ) լուծել 30 մլ ջրում։

Երեխայի տարիքը/ ամսական

Ջրի քանակը/մլ

Չափագդալի     քանակը

Ստացված  բաժին/մլ

Կերակրման քանակ

0-1 ամս.

90

3

100

5-8

2 ամս.

90

3

100

7-8

3 ամս.

120

4

130

6-7

4 ամս.

150

5

170

4-6

4 ամս. հետո

180

6

200

4-5

Կաթնախառնուրդը օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվեք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ 099 440 110:

Հիշեք, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար:

Բաղադրություն

ճարպազերծված կաթի փոշի, լակտոզա, բուսական յուղեր (արմավենու յուղ, ռապսի յուղ, արևածաղկի յուղ), օսլա, արմավենու միջուկի յուղ, ձկան յուղ, քոլին բիտարտրատ, նատրիումի քլորիդ, մորտիերելլա ալպինա յուղ (mortierella alpina), Լ- տրիպտոֆան, օրթոֆոսֆորական թթվի կալցիումական աղ, Լ-ցիստին, ինոզիտոլ, կալիումի քլորիդ, կալիումի ցիտրատ, տաուրին, մագնեզիումի օքսիդ, երկաթի սուլֆատ, Լ-կարնիտին, ցինկի սուլֆատ, նիացին, պանտոթենաթթու, վիտամին E, վիտամին C, թիամին, պղնձի սուլֆատ, րիբոֆլավին, վիտամին B6, վիտամին D, վիտամին A, ֆոլաթթու, կալիումի յոդատ, մանգանի սուլֆատ, վիտամին K, նատրիումի սելենատ, բիոտին, վիտամին B12:

 

Տեխնիկական տվյալներ

Կիրառութուն
ռեֆլյուքս
Երեխայի տարիք
0-6 ամսական
6-12 ամսական
12-18 ամսական
18+ ամսական

We are the best

Նման ապրանքներ