Հումանա SL Էքսպերտ, 500գ

Հումանա SL Էքսպերտը առանց լակտոզայի, օրգանիկ սոյայի հումքով հատուկ սնունդ է ՝ կովի կաթի սպիտակուցի նկատմամբ անտանելիություն ունեցող երեխաների համար:

Խորհուրդ է տրվում նորածնային հասակից։


6 500,00 ֏
Քանակ

Արտադրվում է Գերմանիայում գենետիկորեն չմոդիֆիկացված մաքուր սոյայի հիման վրա:

Օգտագործվում է լակտոզայի անտանելիության դեպքում։ Լակտոզայի անբավարարությունը կարող է առաջանալ լակտազա ֆերմենտի դեֆիցիտից, որը մասնակցում է լակտոզայի տրոհմանն աղիներում։ Լակտազայի դեֆիցիտն առաջացնում է աղեստամոքսային խանգարումներ ՝ լակտոզա պարունակող սննդամթերք (օր. կաթնամթերք) օգտագործելու պատճառով։ Փոխարինելով լակտազան այլ ածխաջրերով ՝ զգալիորեն կարգավորվում է երեխայի մարսողությունը եւ աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքը։

Պարունակում է կարևոր բաղադրիչներ անհրաժեշտ փոքրիկների կյանքի առաջին ամիսներին.

Սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ, վիտամիններ, հանքանյութեր և միկրոէլեմենտներ

անհրաժեշտ երեխայի առողջ աճի համար:

DHA. Օմեգա-3 ճարպաթթուն նպաստում է մինչև 12 ամսական երեխաների տեսողական օրգանների, կոգնիտիվ ֆունկցիաների և իմունային համակարգի նորմալ զարգացմանը:

Չի պարունակում լակտոզա:

Չի պարունակում ԳՄՕ, օսլա, գլյուտեն, բյուրեղային շաքար:

Պատրաստման եղանակը

Ջուրը եռացնել եւ սառեցնել մինչեւ 50°C։

Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը։

Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը։
Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը եւ ավելացնել ջրի մնացած քանակությունը։

Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C։

Բացված տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:
Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար օգտագործելուց անմիջապես առաջ: Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։

Չափաբաժիններ
1
չափիչ գդալ (առանց ավելցուկի) չոր խառնուրդը (4,5գ) լուծել 30 մլ ջրում։

Երեխայի տարիքը/ ամսական

Ջրի քանակը/մլ

Չափագդալի     քանակը

Ստացված  բաժին/մլ

Կերակրման քանակ

0-1 ամս.

90

3

100

5-8

2 ամս.

90

3

100

7-8

3 ամս.

120

4

130

6-7

4 ամս.

150

5

170

4-6

4 ամս. հետո

180

6

200

4-5

Օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվեք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ զանգահարելով 099 440 110:

Հիշեք, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար:

Տեխնիկական տվյալներ

Կիրառութուն
փորլուծություն, լակտազային անտանելիություն
Երեխայի տարիք
0-6 ամսական
6-12 ամսական
12-18 ամսական
18+ ամսական

We are the best

Նման ապրանքներ