Հումանա HN Էքսպերտ, 300գ

Հումանա HN Expert-ը ցածր լակտոզայով բուժական սնունդ է, որը նվազեցնում է դիարեայի երևույթները:

Կարելի է օգտագործել կյանքի առաջին 6 ամիսներին որպես սնուցման միակ աղբյուր՝ սուր մարսողական խանգարումների ժամանակ: 6 ամսականից բարձր նորածիններին կերակրելու համար՝ որպես հավելյալ սննդակարգի մաս:

4 400,00 ֏
Քանակ

Կանխարգելում է աղեստամոքսային տրակտի ֆունկցիոնալ խանգարումները։

Հատուկ բաղադրության շնորհիվ (ցածր լակտոզա, բարձր կազեին, ճարպերի ցածր քանակ, բանանի պեկտին) կարգավորում է աղեստամոքսային տրակտի խանգարումները։

Բնական պրեբիոտիկներ /ԳՕՍ և ՖՕՍ/. նպաստում են աղիներում սեփական բիֆիդո- և լակտոբակտերիաների աճին, կանխարգելով դիսբիոզի զարգացումը:

Չի պարունակում ԳՄՕ, օսլա, բյուրեղային շաքար և գլյուտեն:

Պատրաստման եղանակը

Ջուրը եռացնել և սառեցնել մինչեւ 70°C։

Լցնել անհրաժեշտ քանակությամբ ջրի կեսը։

Ավելացնել անհրաժեշտ քանակությամբ չոր խառնուրդը։
Թափահարել 15-20 վայրկյան, մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը եւ ավելացնել ջրի մնացած քանակությունը։

Պատրաստի խառնուրդը հովացնել մինչև 37°C։

Բացված տուփը փակել և պահել զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործել այն 3 շաբաթվա ընթացքում:
Խառնուրդը պատրաստել մեկ կերակրման համար օգտագործելուց անմիջապես առաջ: Կաթնախառնուրդի մնացորդը չօգտագործել։

Կախված տարիքից՝ կարող է օգտագործվել ինչպես հեղուկի, այնպես էլ շիլայի տեսքով:


Չափաբաժիններ
1
չափիչ գդալ (առանց ավելցուկի) չոր խառնուրդը (4,5գ) լուծել 30 մլ ջրում։

Երեխայի տարիքը/ ամսական

Ջրի քանակը/մլ

Չափագդալի     քանակը

Ստացված  բաժին/մլ

Կերակրման քանակ

0-1 ամս.

90

3

100

5-8

2 ամս.

90

3

100

7-8

3 ամս.

120

4

130

6-7

4 ամս.

150

5

170

4-6

4 ամս. հետո

180

6

200

4-5

Օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվեք մեր մանկաբույժի խորհրդատվությունից ՝ զանգահարելով 099 440 110:

Հիշեք, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար:

Բաղադրություն

Կաթ, բուսական յուղեր, բանանի պեկտին, օսլա, գլյուկոզայի օշարակ, մալտոդեքստրին, կաթի սպիտակուց, բրնձի փոշի, կալիումի կազեին, կալցիումի կարբոնատ, նատրիումի ցիտրատ, Լ-ցիստին, կալիումի ցիտրատ, նատրիումի քլորիդ, վիտամինների շարք (A, B1, B2, B6, B12, C, D3, E, K1, նիացին, պանտոթենաթթու, ֆոլաթթու, բիոտին), խոլին, ինոզիթոլ, մագնեզիումի կարբոնատ, երկաթի դիֆոսֆատ, կալիումի յոդատ, ցինկի օքսիդ, նատրիումի մոլիբդատ, նատրիումի սելենատ:

Տեխնիկական տվյալներ

Կիրառութուն
փորլուծություն, ինտոքսիկացիա
Երեխայի տարիք
0-6 ամսական
6-12 ամսական
12-18 ամսական
18+ ամսական

We are the best

Նման ապրանքներ